Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Գերատեսչությունում հայտնել են, որ հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների սահմանին՝ Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի նախագահությամբ։
***
Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը հերթական հանդիպումն են անցկացնում պայմանական սահմանին։
Ըստ
Zinvor.info-յի՝ հանդիպումը տեղի է ունենում Իջևան-Ղազախ հատվածում։
Ակնկալվում է, որ հայկական կողմը կհանձնի Ադրբեջանի 3 շրջանների տարածքում տեղադրված ականների քարտեզները:
***
Այսօր տեղի կունենա՝ Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի հերթական հանդիպումը։
Հայկական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Իջևանի և Ղազախի հատվածներում պետական սահմանին կկայանա՝ սահմանազատման և սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների նիստը։
Հիշեցնենք, որ սահմանազատման հանձնաժողովների վերջին նիստը՝ Գրիգորյանի և Մուստաֆաեւի նախագահությամբ տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին։
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարած հանձնաժողովները՝ մինչ այժմ անցկացրել են 5 հանդիպում։
Zinvor.info