Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, համայնքի մեկնաբանության մեջ ասվում է. «Հետաքրքիր է, ո՞վ է լիազորել «ամերիկյան բացառիկության» գաղափարախոսության պատանդ Բեն Քարդինին խոսել ողջ միջազգային հանրության անունից։
Միջազգային հանրությունը բաղկացած է ոչ միայն ԱՄՆ Սենատից: Միջազգային հանրությունը 120 երկիր է, որոնք Ադրբեջանին վստահել են ՄԱԿ-ից հետո աշխարհի ամենամեծ կառույցի՝ Չմիավորման շարժման ղեկավարությունը 4 տարի ժամկետով: Միջազգային հանրությունն այն երկրներն են, որոնք միաձայն որոշել են Ադրբեջանում անցկացնել COP29-ը՝ աշխարհում ամենամեծ միջոցառումը։
Եթե Բեն Քարդինն այդքան մտահոգված է մարդու իրավունքների հարցերով, թող աշխատի բնիկ ամերիկացիների իրավունքների ապահովման վրա, թող լուծի ԱՄՆ-ում ոստիկանական դաժանության և զինված բռնության խնդիրը»:
Zinvor.info