Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է՝ ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը։
«Իսկ զորավարժություններին մենք չենք մասնակցում։ Զորավարժությունները, բացի զինված ուժերի որակավորման բարձրացումից, ունեն նաև հոգեբանական լուրջ ազդեցություն անձնակազմի վրա։ Այս ընթացքում Ադրբեջանը մասնակցել է հարյուրից ավելի զորավարժությունների, Հայաստանը՝ ոչ մեկում։
Բացի այդ, եթե մենք գնենք տարբեր զինատեսակներ և քայլեր չձեռնարկենք, որպեսզի այդ միջոցները հնարավորինս արդյունավետ ծառայեն իրենց նպատակին, մենք խնդիր կունենանք։ Այնուամենայնիվ, հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող ենք դա անել հնարավորինս արդյունավետ։ Սա առաջին հերթին կապված է տարբեր գործարանների հետ, քանի որ եթե զենքը խափանվի, մենք պետք է տեխնիկական սպասարկում իրականացնենք, իսկ եթե չունենանք այս գործարանները, ապա կունենանք լուրջ խնդիրներ։ Որովհետև մի օր զենքը կկոտրվի կամ կփչանա ու դա տարբեր խնդիրներ կառաջացնի հատկապես մարտական գործողությունների ժամանակ։ Դա բարձր խոսքեր են այս կամ այն զենքի գնման մասին, պարզապես դատարկ խոսքեր»,- ասել է փորձագետը։