Ռուսաստանը դատապարտել է Երևանում հուշարձանի նկատմամբ վանդալիզմի ակտը
 Ռուսաստանը դատապարտել է Երևանում հուշարձանի նկատմամբ վանդալիզմի ակտը
11:23     31 01 2024    
Ռուսաստանը խստորեն դատապարտում է՝ Երևանում պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ վանդալիզմի ակտը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։

Զախարովան ընդգծել է, որ նման անօրինական գործողությունները պայմաններ են ստեղծում՝ Հայաստանում Ռուսաստանին վարկաբեկելու նպատակով սկսված հրապարակային արշավը շարունակելու համար։

Նրա խոսքով, սա պատմության ընդհանուր հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Երևան  


Լրահոս