Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Մ.Է.Ռասուլզադեն ծնվել է 1884 թվականի հունվարի 31-ին Բաքվի Նովխանը գյուղում։
Իր պատանեկության տարիներին նա սոցիալ-դեմոկրատների հետ միասին մասնակցել է՝ «Հումմեթ» կազմակերպության ստեղծմանը։ 1909 թվականին, փրկվելով ցարական վարչակարգի հալածանքներից, գաղթել է Իրան։ Որոշ ժամանակ աշխատել է այս երկրում՝ որպես Իրան Նոու թերթի գլխավոր խմբագիր, իսկ հեղափոխությունը ճնշելուց հետո մեկնել է Թուրքիա։
1911 թվականին անդամագրվել է «Մուսավաթ» կուսակցությանը և չորս տարի անց դարձել այս կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահը։
1918 թվականին Ռասուլզադեն Ֆաթալի խան Խոյսկու հետ հայտարարել է Արևելքում առաջին հանրապետության՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) ստեղծման մասին։ 1920 թվականի ապրիլի 28-ին ձերբակալվել է բոլշևիկների կողմից։ Որոշ ժամանակ անց Ստալինի կարգադրությամբ Ռասուլզադեն ազատ է արձակվել և տարվել է Մոսկվա։ Չնայած Ստալինի պնդմանը, նա հրաժարվել է համագործակցել խորհրդային կառավարության հետ և լքել է երկիրը։
Մամեդ Էմին Ռասուլզադեն մահացել է Անկարայում՝ 1955 թվականի մարտի 6-ին։
Նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Մամեդ Էմին Ռասուլզադեի 140-ամյակի անցկացման մասին։
Zinvor.info