Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին Facebook-ում գրել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Պետությունը կենացներով չեն պահում, պետությունը պերճախոսությամբ ու պաթոսով չեն կառուցում, հայրենիքը դրոշ այրելով ու տնկելով չեն փրկում։ Ու առավել նրբանկատ պետք է լինենք, երբ խոսքը վերաբերում է ՀՀ պետական սիմվոլներին։ Դրանք պետության խորհրդանիշներն են և ոչ թե ժողովրդի։ ՀՀ զինանշանը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետությունը և ոչ թե հայ ժողովրդին, որ դարերով ապրել է առանց պետականության», - գրել է Չախոյանը։
Zinvor.info