Աքար. Զանգեզուրի միջանցքը մեծ օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև մյուս պետություններին
  Աքար.  Զանգեզուրի միջանցքը մեծ օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև մյուս պետություններին
10:55     30 01 2024    
Հունվարի 29-ին Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, Սահիբա Գաֆարովան վստահություն է հայտնել, որ Հուլուսի Աքարը՝ որպես Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր և հանձնաժողովի նախագահ, ավանդ կներդնի երկկողմ համագործակցության զարգացման մեջ։ Միլլի Մեջլիսի խոսնակը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, որոնց հիմքում ընկած է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը՝ նմանը չունեն ամբողջ աշխարհում։ Սահիբա Գաֆարովան ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն ունեն ընդհանուր լեզու, կրոն, մշակույթ և ազգային-հոգևոր արժեքներ, այլ նաև դաշնակիցներ են։

Հուլուսի Աքարը, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կապված են բարեկամության և եղբայրության ամուր կապերով։ Նա ասել է, որ Թուրքիան հպարտանում է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և հատկապես ընդգծել է՝ իրենց հայրենի հողերը օկուպացիայից ազատագրած ադրբեջանցի զինվորների անձնվիությունը, կիսվել է՝ Ադրբեջանում և Թուրքիայում բանակաշինության վերաբերյալ իր տեսակետներով։ Ընդգծվել է՝ բոլոր թուրքական պետությունների հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը, ինչի կապակցությամբ նշվել է՝ խորհրդարանական դիվանագիտության և փոխայցելությունների նշանակությունը։

Հուլուսի Աքարը վստահություն է հայտնել, որ Հայաստանը կարձագանքի Ադրբեջանի առաջարկին, և մոտ ապագայում երկու երկրների միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր։ Նա նշել է, որ Զանգեզուրի միջանցքը մեծ օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև մյուս պետություններին։
Zinvor.info

Հեշթեգներ. Աքար   Զանգեզուրի-միջանցք