Աքար. Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը տարածաշրջանում խաղաղություն ապահովելն է
  Աքար. Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը տարածաշրջանում խաղաղություն ապահովելն է
16:38     29 01 2024    
Ադրբեջանը և Թուրքիան սերտորեն համագործակցում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում և համատեղ վարժանքներ են անցկացնում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը։

«Մեր հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ապահովումն է։ Այս առումով մենք ձգտում ենք, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին արված խաղաղության առաջարկը որքան հնարավոր է շուտ ընդունվի Երևանի կողմից և տարածաշրջանում տիրի կայունություն»,- նշել է Հուլուսի Աքարը։

Նա հավելել է, որ որոշ երկրներ ցանկանում են Հայաստանը դարձնել պրոքսի պետություն. «Եթե Հայաստանը կատարի նրանց հրահանգը, ապա լուրջ վնաս կկրի, ինչպես դա եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Աքար   Ադրբեջան   Թուրքիա