Փաշինյան. Երևանն առաջարկել է Բաքվին չհարձակման պայմանագիր ստորագրել
  Փաշինյան.  Երևանն առաջարկել է Բաքվին չհարձակման պայմանագիր ստորագրել
11:56     29 01 2024    
Երևանն առաջարկել է Բաքվին չհարձակման պայմանագիր ստորագրել, եթե պարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար կտևի։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինության փոխադարձ վերահսկողության մեխանիզմ, ինչպես նաև չհարձակման պայմանագիր ստորագրել, եթե պարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգվում է»,- ասել է նա։

Հայաստանի վարչապետը նշել է նաև, որ նրա երկիրը պատրաստ է երկարաժամկետ երաշխիքներ տալ տարածքային որևէ պահանջների բացակայության վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Ադրբեջան  


Լրահոս