Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ է պատասխանել Հանկե Սլոտին
  Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ է պատասխանել Հանկե Սլոտին
09:02     29 01 2024    
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրուինս Սլոթի հայտարարությունները մեր երկրի մասին անընդունելի են։ Հոլանդացի պաշտոնյան մեղադրանք է առաջադրել՝ ակնհայտորեն խեղաթյուրելով ադրբեջանական կողմի հայտարարությունները. Ցավոք սրտի, սա առաջին դեպքը չէ, երբ եվրոպական երկրների պաշտոնյաները նման անպատասխանատու հայտարարություններ են հնչեցնում։ Այս հայտարարությունները, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձի հետ մեկտեղ, վկայում են մեր տարածաշրջանի հետկոնֆլիկտային իրողությունների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է` Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք, որ Հանկե Բրուինս Սլոթը Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում նշել էր, որ Ադրբեջանի վերջին հայտարարությունները մտահոգություն են առաջացնում, սպառնացել Բաքվին պատժամիջոցներով և մի շարք բացասական հայտարարություններ արել Ադրբեջանի և Հայաստանi հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:.
«Նման մեղադրանքները, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները հարված են հասցնում` Բաքվի և Եվրամիության միջև երկկողմ հարաբերություններին»,- ընդգծել է Այխան Հաջիզադեն։

«Ինչ վերաբերում է մեր երկիր այցելելու նախարարի մտադրությանը, ապա հայտնի է, որ Ադրբեջանը չեղյալ է հայտարարել այդ այցը։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ այցի ընթացքում մտադիր է քննարկել միայն երկկողմ հարաբերությունները, այլ ոչ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ ներքին հարցեր։ Մենք կոչ ենք անում հոլանդական կողմին վերջ դնել տարածաշրջանի հետագա զարգացմանն ու առաջընթացին խոչընդոտող հայտարարություններին, հարգել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»,- եզրափակել է Այխան Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս