Ֆահրեթթին Ալթուն. Թուրքիան կշարունակի համագործակցությունը Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում
  Ֆահրեթթին Ալթուն.  Թուրքիան կշարունակի համագործակցությունը Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում
13:50     27 01 2024    
Թուրքիան, առաջնորդվելով «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, կշարունակի համագործակցությունն ու համերաշխությունը Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:

«Հաղորդակցությունը և ապատեղեկատվության դեմ պայքարն այս ուղղություններից ամենակարևորներից են:

Հուսով եմ, որ ճշմարտության համար պայքարը, որը մենք մղում ենք Ադրբեջանի հետ կողք կողքի, կշարունակի ուժեղանալ»,- նշել է Ֆահրեթթին Ալթունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆահրեթթին-Ալթուն