Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է շարունակել ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար
  Զախարովա.  Ռուսաստանը պատրաստ է շարունակել ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար
10:52     27 01 2024    
Ռուսաստանը պատրաստ է շարունակել ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան News.ru-ի հարցին:

Նրա խոսքով՝ Մոսկվան վճռական ներդրում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես՝ 2020 թվականի աշնանը:

«Մենք միշտ մեծ ուշադրություն ենք հատկացրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար հարցերին: Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է ռազմագերիների, կալանավորների փոխանակմանը, անհետ կորածների որոնմանը և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը: Ռուսաստանը պատրաստ է շարունակել այդ ջանքերը, որոնք տանում են դեպի խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում»,- ասել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Ռուսաստան