Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տարածել պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նամակում ասվում է. «Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից Ձեզ և Ձեր ժողովրդին փոխանցում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքները՝ Ավստրալիայի Միության ազգային տոնի կապակցությամբ։
Հավատում եմ, որ ադրբեջանա-ավստրալիական հարաբերությունները միշտ կզարգանան բարեկամության և համագործակցության ուղով՝ ի շահ մեր ժողովուրդների։
Այս տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ գործերում, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում ու բարօրություն»: