Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, չնայած նրան, որ ԵԽԽՎ երեկվա նիստում նշվել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի նշանակում՝ Ադրբեջանի մասնակցության ավարտը Եվրոպայի խորհրդի մյուս կառույցներում, Բաքվի դիրքորոշումն այլ է։
APA-ին հասած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել այս անարդար և կողմնակալ վերաբերմունքի հետ, և պաշտոնական Բաքուն ներկայումս քննարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ամբողջությամբ Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգը։ Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության ճանաչումից։