Ավարտվում է հունվարյան զորակոչը ադրբեջանական բանակ
  Ավարտվում է հունվարյան զորակոչը ադրբեջանական բանակ
16:39     25 01 2024    
Զորահավաքի և զորակոչի պետական ծառայությունում տեղի է ունեցել Կենտրոնական զորակոչային հանձնաժողովի նիստ՝ նվիրված պարտադիր զինվորական ծառայության հունվարյան զորակոչին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են գերատեսչությունից, ծառայության պետ Մուրսալ Իբրահիմովը նշել է, որ զորակոչի գործընթացի շրջանակներում առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվում են նախագահի՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 30-ը քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու մասին կարգադրության համաձայն: Զորակոչիկները բաշխվել են ըստ զորատեսակների, ավարտվում է նրանց զորամասեր ուղարկելու գործընթացը։

Կենտրոնական զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվել են՝ Զինված ուժերում անձնակազմի որակյալ համալրման աշխատանքները։
Zinvor.info

Հեշթեգներ. Զորակոչ   Բանակ  


Լրահոս