ԵԽԽՎ-ում Ուկրաինայի Ռադայի պատվիրակության անդամ. Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը տխրեցնում է մեզ
 ԵԽԽՎ-ում Ուկրաինայի Ռադայի պատվիրակության անդամ.  Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը տխրեցնում է մեզ
13:29     25 01 2024    
«Ադրբեջանի նկատմամբ ԵԽԽՎ վերաբերմունքը տխրեցնում է մեզ»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ձմեռային նստաշրջանի ժամանակ իր ելույթում ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ուկրաինայի Ռադայի պատվիրակության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն։

«Այս ինստիտուտը շատ կոշտ է վերաբերվում Ադրբեջանին։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդին անդամակցում է 2001 թվականից։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանում իրավիճակը բոլորովին չի վատացել։ Միակ բանը, որ փոխվել է, այն է, որ հանրապետությունը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն իր օրինական սահմանների շրջանակներում»,- ասել է Գոնչարենկոն։

Ուկրաինացի պատգամավորը նշել է, որ Ադրբեջանն այսօր անում է ամեն ինչ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար. «Ադրբեջանը փորձում է վերականգնել խաղաղ հարաբերությունները Հայաստանի հետ։ Մենք բոլորս ուզում ենք դա, քանի որ բոլորս դրա կարիքն ունենք: Եկեք բոլորս համախմբվենք հանուն այդ խաղաղության»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԽԽՎ   Ուկրաինա   Ադրբեջան