Լավրով. Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակված է
  Լավրով. Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակված է
12:18     25 01 2024    
2022 թվականին Պրահայում վարչապետ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցելու արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Սա նշանակում է, որ ԼՂԻՄ-ը, ինչպես այն ժամանակ անվանում էին Ղարաբաղը, Ադրբեջանի անբաժանելի մասն է», - ասել է Լավրովը:

Նրա խոսքով, սա անակնկալ էր Ռուսաստանի համար։

«Սա մեզ համար անակնկալ էր, քանի որ մինչ այս քննարկվում էին Ղարաբաղի կարգավիճակի խնդրի վերջնական լուծման տարբեր տարբերակներ։ Հայաստանի վարչապետը դա արել է ինքնուրույն։ Դրանից հետո կարգավիճակի հարցը, և թե ինչ է իրենից ներկայացնում Ղարաբաղը, փակված է»,- հայտարարել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Լավրով