Նիդեռլանդների ադրբեջանական համայնքը հանդես է եկել հայկական սադրանքների դեմ
 Նիդեռլանդների ադրբեջանական համայնքը հանդես է եկել հայկական սադրանքների դեմ
17:57     24 01 2024    
Հաագայում գործող ադրբեջանա-հոլանդական «Օդլար Յուրդու» կազմակերպությունը դիմել է՝ Ալմելոյի և Ամստերդամի քաղաքապետարաններին՝ պահանջելով չեղարկել հայ համայնքի «Ազատ Արցախ» կոչվող սադրիչ երթերը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Կազմակերպության նախագահ Ֆիրանգիզ Բագիրովայի անունից երկու քաղաքների քաղաքապետերին ուղղված դիմումում նշվում է, որ անընդունելի են այն երթերը, որոնք հայ համայնքը պատրաստվում է անցկացնել առաջիկա օրերին՝ «Ազատ Արցախ» կարգախոսով։ Նամակում ընդգծվում է, որ Ալմելոյի և Ամստերդամի քաղաքապետարանների կողմից՝ ի պաշտպանություն գոյություն չունեցող պետության երթերի արտոնագրումը ոչ միայն խրախուսում է Նիդեռլանդների հայ համայնքի սադրանքը, այլև անօրինական է։

«Երթերի անցկացման թույլտվությունը դիտվում է որպես Նիդեռլանդների միջամտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև առանց այն էլ լարված հարաբերություններին։ Նման պահվածքը կարող է զգալիորեն մեծացնել Նիդեռլանդների ադրբեջանական և հայկական համայնքների միջև անկարգությունների հավանականությունը»,- ասվում է նամակում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս