Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը տեխնիկական առաքելություն կուղարկի Ադրբեջան
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը տեխնիկական առաքելություն կուղարկի Ադրբեջան
11:33     23 01 2024    
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը տեխնիկական առաքելություն կուղարկի Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Կազմկոմիտեի նախագահ Սամիր Նուրիևը կազմկոմիտեի առաջին նիստում, որը նվիրված էր COP29-ի, Կիոտոյի արձանագրության կողմերի 19-րդ նիստի և Փարիզյան համաձայնագրի կողմերի 6-րդ նիստի անցկացմանը:

Նուրիևը նաև նշել է, որ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և վստահելի գործընկեր՝ Ադրբեջանը փորձի փոխանակում է կատարում այն երկրների հետ, որոնք նախկինում հյուրընկալել են COP-ը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՄԱԿ  


Լրահոս