Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ քվեարկությանը զինծառայողների մասնակցելու համար
 Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ քվեարկությանը զինծառայողների մասնակցելու համար
16:43     22 01 2024    
Ադրբեջանական բանակի անձնակազմը փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեարկությանը կարող է մասնակցել՝ Պաշտպանության նախարարության զորամասերում և հիմնարկներում ստեղծված փակ ընտրատեղամասերում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունում։

«Ադրբեջանի Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրություններն անցկացնելու, ինչպես նաև թափանցիկություն ապահովելու համար անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում այն տեղամասերում, որոնք գործելու են զորամասերի տարածքներում։ Միաժամանակ կան մի խումբ զինծառայողներ, որոնք առաջին անգամ են մասնակցելու նախագահական ընտրությունների քվեարկությանը։ Պաշտպանության նախարարությունը ապահովում է, Ընտրական օրենսգրքին նրանք ծանոթանալը։ Քվեարկությանը մասնակցելու համար դժվարանցանելի տեղանքով լեռնային վայրերում մարտական հերթապահություն իրականացնող ընտրողները կօգտվեն շարժական քվեատուփերից»,- նշել են նախարարությունում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Պաշտպանության-նախարարություն   Ադրբեջան  


Լրահոս