Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը
 Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը
11:40     19 01 2024    
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսական կողմն աշխատել է շատ ակտիվ, համառ, հետևողական և շարունակում է աշխատել այս ուղղությամբ։ Դրա մասին են վկայում նաև մեր գործողությունները, չեմ էլ թվարկի, թե ինչ է արվել այս առումով ռուսական կողմի մասնակցությամբ, նախաձեռնությամբ։ Ուզում եմ ասել, որ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում այս գործընթացին առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերելուն, Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես կայուն, արդար խաղաղ կարգավորմանը հասնելուն»,- ասել է Կոպիրկինը։

Նա նշել է, որ Մոսկվան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան   Հայաստան