ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել խաղաղության պայմանագիր ստորագրել
 ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել խաղաղության պայմանագիր ստորագրել
11:00     19 01 2024    
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու աշխատանքը և աջակցում ենք երկու երկրների տարածքային ամբողջականությանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում կողմերը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղ գործընթացում։

«Մենք կոչ ենք անում նրանց՝ պահպանել անցյալ բանակցությունների այս թափը և համաձայնագիր կնքել»,- ընդգծեց Մ. Միլլերը:

Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, «և որքան շուտ, այնքան լավ»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Հայաստան   Ադրբեջան