Սահիբա Գաֆարովա. Ֆրանսիայի Սենատի վերջին բանաձևը երկերեսանիություն վառ օրինակ է
  Սահիբա Գաֆարովա.  Ֆրանսիայի Սենատի վերջին բանաձևը երկերեսանիություն վառ օրինակ է
10:43     19 01 2024    
Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հունվարի 18-ին Ղազախստանի դեսպան Ալիմ Բայելի և Տաջիկստանի դեսպան Իլխոմ Աբդուրահմոնի հետ հանդիպումներում մեկնաբանել է՝ հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունված կողմնակալ բանաձևը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, մատնանշելով աշխարհում երկակի ստանդարտների առկայությունը, Ս.Գաֆարովան ընդգծել է, որ այսօր որոշ երկրներ, որոնք չեն կարողանում հաշտվել Ադրբեջանի ձեռքբերումների հետ, կողմնակալ և անարդար դիրքորոշում են ցուցաբերում մեր երկրի նկատմամբ։ Նրա խոսքով, դա ակնհայտորեն երևում է մեր երկրի դեմ Ֆրանսիայի գործողություններում, որոնք վերջին շրջանում օրինաչափ են դարձել։

Միլլի Մեջլիսի նախագահը Ֆրանսիայի Սենատի վերջին բանաձևը անվանել է երկերեսանիության վառ օրինակ և նշել, որ նման քայլերով Ֆրանսիան բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիայի-Սենատ   Ադրբեջան