Բաքուն պատրաստ է ՌԴ տարածքում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն Երևանը լռում է
 Բաքուն պատրաստ է ՌԴ տարածքում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն Երևանը լռում է
17:27     18 01 2024    
Ադրբեջանը պատրաստ է ՌԴ տարածքում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն Երևանի դիրքորոշումը մնում է անորոշ։

Zinvor.info-ն փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր արևմտյան գործընկերներն ուզում են, որ միայն իրենց տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, դա փաստ է։ Այն, որ Ադրբեջանը պատրաստ է դա ստորագրել ռուսական տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությանը վերջ տալու և բոլոր հարցերի կարգավորման շուրջ փոխգործակցության ամբողջ համակարգի կառուցման ջանքերը, դա նույնպես փաստ է։ Թե որքանով է դրան պատրաստ Երևանը, ինձ հայտնի չէ, թեև համապատասխան ազդակները վաղուց ուղարկվել են Հայաստանի մայրաքաղաք»,- ասել է Լավրովը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան