Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ներին, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Շատ ցավալի է, որ Հայաստանի համար այնպիսի շահավետ իրավիճակը, ինչպիսին Սյունիքի (Զանգեզուր-Խմբ.) մարզով երթուղու բացումն է, մինչ օրս մնում է թղթի վրա։
Ես պատճառը տեսնում եմ Երևանի դիրքորոշման մեջ։ Չգիտեմ՝ ով է Երևանին խորհուրդներ տալիս։ ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը հենց հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս, անմիջապես սկսեցին առանց հրավերի ներխուժել այդ գործընթացներ», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Zinvor.info