Իլհամ Ալիև. Գաղութային կայսրությունները փորձում են թաքցնել իրենց հանցագործությունները
 Իլհամ Ալիև. Գաղութային կայսրությունները փորձում են թաքցնել իրենց հանցագործությունները
17:00     18 01 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 18-ին ընդունել է Սիերա Լեոնեի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադար Կամարայի հավատարմագրերը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների, Չմիավորման շարժման և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության շուրջ։

Նշելով, որ Ադրբեջանի նախագահությունը Չմիավորման շարժում կազմակերպությունում կավարտվի առաջիկա օրերին, Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել Սիերա Լեոնեին ցուցաբերած աջակցության համար։ Նախագահը հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Սիերա Լեոնեն կշարունակեն համագործակցությունը ՉՇ-ի շրջանակներում։

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Չմիավորման շարժման ստեղծումը գաղութատիրության դեմ պայքարի հիմնարար սկզբունքներից և ուղղություններից մեկն է՝ ընդգծելով, որ Ադրբեջանը նեոգաղութատիրության դեմ պայքարը հայտարարել է առաջնահերթ ուղղություններից մեկը և աջակցում է այդ գործընթացին։

Նախագահը նշել է, որ 2023 թվականին Բաքվի նախաձեռնող խումբը կարևոր միջոցառումներ է անցկացրել նեոգաղութատիրության թեմայով ինչպես Բաքվում, այնպես էլ ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում: Իլհամ Ալիևն ընդգծել է, որ գաղութատեր երկրները պետք է առնվազն ներողություն խնդրեն այն ժողովուրդներից և պետություններից, որոնք գաղութացրել են Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սիերա-Լեոնե