Մարկ Լիբբի. Ես կանեմ ամեն ինչ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ամրապնդելու համար
  Մարկ Լիբբի.  Ես կանեմ ամեն ինչ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ամրապնդելու համար
15:19     18 01 2024    
ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին, ով այսօր իր հավատարմագրերն է հանձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, մտադիր է աշխատել Վաշինգտոնի և Բաքվի միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱՄՆ դեսպանատան X-ի էջում զետեղված հաղորդագրության մեջ:

«Ինձ համար մեծ պատիվ է սկսել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի իմ պաշտոնական պարտականությունները: Ես անհամբեր սպասում եմ Ադրբեջանին ավելի լավ ճանաչելու, նրա ժողովրդի հետ ծանոթանալու և մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հնարավորությանը»,- ասվում է հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան