Իլհամ Ալիևն ու Մարկ Լիբբին քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
 Իլհամ Ալիևն ու Մարկ Լիբբին քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
16:10     18 01 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 18-ին ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբբիի հավատարմագրերը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Իլհամ Ալիևը շնորհավորել է Մարկ Լիբբիին այս պաշտոնում նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան իր գործունեության մեջ։ Դեսպանը հայտարարել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարբեր ոլորտներում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հեռանկարների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցությանը, երկու երկրների գործարար շրջանակների միջև գործընկերությանը։

Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը և Մարկ Լիբբին քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության օրակարգը։

Մարկ Լիբբին շնորհավորել է Ադրբեջանին այս տարի COP29-ը հյուրընկալելու կապակցությամբ։

Հանդիպմանը քննարկվել են COP29-ի շրջանակներում կլիմայի փոփոխության ոլորտում Ադրբեջանի և ԱՄՆ-ի համագործակցության հնարավորությունները։

***

Հունվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է՝ մեր երկրում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբիի հավատարմագրերը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս