Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Իլհամ Ալիևը շնորհավորել է Մարկ Լիբբիին այս պաշտոնում նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան իր գործունեության մեջ։ Դեսպանը հայտարարել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարբեր ոլորտներում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հեռանկարների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցությանը, երկու երկրների գործարար շրջանակների միջև գործընկերությանը։
Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը և Մարկ Լիբբին քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության օրակարգը։
Մարկ Լիբբին շնորհավորել է Ադրբեջանին այս տարի COP29-ը հյուրընկալելու կապակցությամբ։
Հանդիպմանը քննարկվել են COP29-ի շրջանակներում կլիմայի փոփոխության ոլորտում Ադրբեջանի և ԱՄՆ-ի համագործակցության հնարավորությունները։
***
Հունվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է՝ մեր երկրում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբիի հավատարմագրերը։
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Zinvor.info