Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, այցի շրջանակներում ադրբեջանական պատվիրակությունն այցելել է՝ Իրանի ազգային պաշտպանության բարձրագույն համալսարան։ Ողջունելով հյուրերին՝ Ի.Ա.Մուղադդեմինը բավարավածություն է հայտնել նրանց Իրանում տեսնելու համար։ Պատվիրակությունը ծանոթացել է՝ Իրանի ազգային պաշտպանության բարձրագույն համալսարանի գիտակրթական բազաներին, գրադարանին, ներկայացվել է ուսումնական հաստատության գործունեության վերաբերյալ ճեպազրույց։
Շնորհակալություն հայտնելով հրավերի և հյուրընկալության համար՝ Ա.Հասանովը տեղեկացրել է՝ Պաշտպանության ազգային համալսարանի պատմության և կառուցվածքի, ինչպես նաև նրա ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների հիմնական գործունեության մասին։
Հանդիպմանը հատկապես ընդգծվել է փոխայցելությունների և նմանատիպ հանդիպումների կարևորությունը՝ գիտության և կրթության ոլորտում համագործակցության զարգացման տեսանկյունից։
Հանդիպումների ընթացքում կողմերը մտքերի փոխանակում են ամցկացվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ռազմական կրթության ոլորտի մի շարք հարցերի շուրջ։