Այխան Հաջիզադե. Ադրբեջանի դատական ​​համակարգը կառուցված է լավագույն միջազգային փորձի հիման վրա
  Այխան Հաջիզադե.  Ադրբեջանի դատական ​​համակարգը կառուցված է լավագույն միջազգային փորձի հիման վրա
13:12     17 01 2024    
Ադրբեջանի դատական համակարգը կառուցված է լավագույն միջազգային փորձի հիման վրա, դրան միջամտությունն անընդունելի է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ադրբեջանում ԵՄ դեսպանի հրապարակումը լրագրողների ձերբակալության հետ կապված։

«Այս պնդումն անհիմն է և անպատասխանատու։ Ավելի լավ կլիներ, եթե դեսպանը կենտրոնանար ԵՄ որոշ երկրների դատական համակարգերում արդարության բացակայության և վատ վերաբերմունքի վրա։ Միջամտությունը Ադրբեջանի դատական համակարգին, որը կառուցված է լավագույն միջազգային փորձի հիման վրա, անընդունելի է»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Այխան-Հաջիզադե  


Լրահոս