Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել լեհ գործընկերոջ հետ
 Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել լեհ գործընկերոջ հետ
10:14     16 01 2024    
Հունվարի 15-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունում, Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է իր գործընկերոջը պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Խոսելով Ադրբեջանի և Լեհաստանի միջև համագործակցության մասին՝ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է երկու երկրների միջև բարեկամության, հարգանքի և ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը։

Նշվել է քաղաքական, տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների լայն հեռանկարը, քաղաքական խորհրդատվունների և խորհրդարանական դիվանագիտության մեխանիզմի կարևորությունը, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում համագործակցության խթանումը։

Ջեյհուն Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է՝ հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանային իրավիճակի մասին։ Նշվել է, որ Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից հետո խաղաղության համար լայն հնարավորություններ են ի հայտ եկել։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Լեհաստան