Իրանի դեսպանը նշել է Թեհրանի և Բաքվի միջև տնտեսական հարաբերությունների շարժիչ ուժը
 Իրանի դեսպանը նշել է Թեհրանի և Բաքվի միջև տնտեսական հարաբերությունների շարժիչ ուժը
11:01     15 01 2024    
Հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ Իրանի տնտեսական հարաբերությունների շարժիչը տրանսպորտն ու տարանցումն է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Իրանի Գիլան նահանգի նահանգապետ Ասադուլլահ Աբասիի հետ հանդիպմանն ասել է՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին։

Դեսպանի խոսքով, դրա շրջանակներում Իրանի ներկայիս կառավարությունը ձգտում է զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ։

Մուսավին հավելել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների ֆոնին իրանական Գիլան նահանգի տրանսպորտային ենթակառուցվածքը պետք է արդիականացվի, որպեսզի համապատասխանի իր ներուժին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան