Իլհամ Ալիևը մասնակցել է Պետական ​​սահմանապահ ծառայության զինվորական հոսպիտալային համալիրի բացմանը
 Իլհամ Ալիևը մասնակցել է Պետական ​​սահմանապահ ծառայության զինվորական հոսպիտալային համալիրի բացմանը
10:45     15 01 2024    
Հունվարի 15-ին Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը Բաքվում մասնակցել է՝ Պետական սահմանապահ ծառայության նոր զինվորական հոսպիտալային համալիրի բացմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է՝ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը զեկուցել է նախագահին։ Այնուհետև պետության ղեկավարին տեղեկատվություն է տրամադրվել հիոսպիտալային համալիրի մասին, որը գտնվում է ՝ Ֆաթալի Խան Խոյսկի փողի 99 հասցեում:

Նշվել է, որ նոր զինվորական հոսպիտալային համալիրում՝ գիտատեխնիկական վերջին ձեռքբերումների և ռազմական փորձի վրա հիմնված՝ պայմաններ են ստեղծվել բուժզննման և բուժման համար։ Աշխարհի առաջատար երկրներում արտադրված բժշկական սարքավորումներով հագեցված զինվորական հոսպիտալը հիվանդներին կտրամադրի ամենաբարձր մակարդակի բազմաֆունկցիոնալ ծառայություններ՝ սրտանոթային վիրաբուժության, ինվազիվ սրտաբանության, նյարդաբանության և այլ ոլորտներում։

Ութ հարկից և օժանդակ շինություններից բաղկացած զինվորական հոսպիտալային համալիրի շինարարությունն իրականացվել է ժամանակակից տեխնոլոգիաների և լավագույն փորձի կիրառմամբ։ 240 մահճակալի համար նախատեսված և 24760 քմ ընդհանուր մակերեսով հոսպիտալն ունի 903 սենյակ, 17 բաժանմունք, 80 հիվանդասենյակ։ Պատերազմի ժամանակ հնարավոր է մահճակալների թիվը հասցնել 700 միավորի։ Այստեղ ստեղծված շտապ բժշկական օգնության կենտրոնը թույլ կտա շուրջօրյա ընդունել ծանր վիճակում գտնվող հիվանդներին: Մեկ տարվա ընթացքում զինվորական հոսպիտալը ամբուլատոր հիմունքներով կկարողանա բուժել 100-110 հազար, ստացիոնար՝ 17-20 հազար մարդու։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև