Ջեյհուն Բայրամովը ցավակցություն է հայտնել թուրքական կողմին
 Ջեյհուն Բայրամովը ցավակցություն է հայտնել թուրքական կողմին
13:33     13 01 2024    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ցավակցություն է հայտնել թուրքական կողմին՝ Իրաքի հյուսիսում հակաահաբեկչական գործողության անցկացման գոտում Թուրքաիայի զինված ուժերի զինծառայողների զոհվելու կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Х սոցցանցում գրել է ԱԳՆ ղեկավարը.

«Խորապես վշտացած եմ՝ «Փենջե-Քիլիթ» գործողության գոտում եղբայրական Թուրքիայի զինծառայողների զոհվելու լուրից»: Հանգստություն եմ մաղթում նահատակների հոգիներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Ադրբեջանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները»,- ասվում է հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա