Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Սակայն արդյունաբերության ոլորտին տրված բանկային վարկերը ոչ միայն երկնիշ աճ չեն գրանցել, այլև ընդհանրապես աճ չի գրանցվել։ Վարկավորման ծավալների նվազում է տեղի ունեցել 3 տոկոսով։ Արդյունաբերությունը հանդիսանում է ցանկացած առողջ տնտեսության հիմքը։ Իսկ եթե տնտեսությունը երկնիշ աճ է գրանցում, բայց արդյունաբերական ոլորտն ու արտահանման ճյուղերը անկում են ապրում, ապա սա նշանակում է մեկ բան՝ տնտեսությունը ոչ թե աճում է, այլ ուռճանում։
Այստեղ անհրաժեշտ է տնտեսական քաղաքականության քաղաքական կամքը՝ հրաժարվելու երկնիշ աճի «կախարդական էֆեկտից» և բարեփոխումների քայլեր ձեռնարկելու՝ այդ աճը դեպի արդյունաբերական արտահանման հատված մղելու համար:
Սակայն այսօր ոչ միայն ցանկություն չկա հրաժարվել քաղաքական պոպուլիզմից, այլ, ընդհակառակը, դիտարկվում է «երկնիշ աճի» պոպուլիզմի միտում, ինչը նշանակում է, որ Հայաստանի տնտեսական փուչիկը կշարունակի ուռչել»,- գրում է քաղաքագետը։
Zinvor.info