Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ընդհանուր առմամբ, զեկույցը հերքում է անհիմն մեղադրանքները՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ինքնիշխան տարածքներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված տեղական հակաահաբեկչական միջոցառումների հետևանքով ենթադրյալ «էթնիկ զտումների» կամ «բռնի տեղահանման» վերաբերյալ։ Այսպիսով, հանձնակատարի այցը տարածաշրջան և իրականացված դիտարկումները ապացուցեցին, որ տեղի հայերը Ղարաբաղի տարածաշրջանը լքել են առանց Ադրբեջանի իշխանությունների կողմից որևէ ուժի կիրառման, դա նրանց կամավոր որոշումն էր»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Զեկույցում նշվում են Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկված մի շարք կոնկրետ քայլեր՝ ապահովելու վերադարձի իրավունքը և մարդու այլ իրավունքները՝ ընդգծելով Ադրբեջանի դրական մտադրություններն ու մոտեցումը՝ տեղի հայ բնակչության վերաինտեգրման հարցում։ Փաստաթուղթն արտացոլում է Ադրբեջանի կողմից անցկացվող ականազերծման և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները՝ ապահովելու հարկադիր վերաբնակների՝ ազատագրված շրջաններ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը։ Հանձնակատարը ողջունում է Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը՝ վերադարձի գործընթացը հեշտացնելու ուղղությամբ։ Հատկապես ուշագրավ է հաշվետվության մեջ ականապատված տարածքների համար Հայաստանի կողմից ներկայացված քարտեզների ճշգրտության աստիճանի նշումը (ընդամենը 25%)։ Ըստ էության, Հայաստանը զբաղված էր Ադրբեջանի ինքնիշխան տարածքների կանխամտածված ականազերծմամբ՝ տարածաշրջանում ագրեսիվ քաղաքականություն վարելու և ադրբեջանական տարածքների օկուպացիան շարունակելու նպատակով»,- ընդգծել են ԱԳՆ-ում։