Ադրբեջանը նոր արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել Հայաստանի դեմ
 Ադրբեջանը նոր արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել Հայաստանի դեմ
18:01     12 01 2024    
Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել՝ կապված մեր էներգետիկ ռեսուրսների անօրինական շահագործման հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Հունվարի 12-ին Հաագայի (Նիդեռլանդներ) մշտական արբիտրաժային դատարանի շտաբ-բնակարանում կայացել է՝ ընթացակարգային նիստ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա նախաձեռնած միջպետական արբիտրաժի շրջանակներում։ Նիստում Ադրբեջանը ներկայացրել է արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովի գլխավորած պատվիրակությունը։

2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանը Հայաստանի դեմ Արբիտրաժային գործընփաց է սկսել՝ Էներգետիկ խարտիայի պայմանագրի դրույթների և միջազգային իրավունքի սկզբունքների բազմաթիվ խախտումների հետ կապված, և փոխհատուցում է պահանջել։ Արբիտրաժային ծանուցման մեջ Ադրբեջանը նշել է, որ Հայաստանը խախտել է իր միջազգային պարտավորությունները՝ հրաժարվելով ճանաչել և հարգել էներգառեսուրսների նկատմամբ մեր երկրի ինքնիշխան իրավունքները Ղարաբաղի տարածաշրջանում, որը հանդիսանում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը և Հայաստանի կողմից շուրջ 30 տարի ապօրինի օկուպացվել է։

Հայաստանն օկուպացիայի ժամանակ ապօրինաբար զրկել է Ադրբեջանին իր էներգառեսուրսների հասանելիությունից և դրանք զարգացնելու հնարավորությունից, ինչպես նաև օգտագործել է այդ ռեսուրսները շահույթ ստանալու նպատակով։ Ադրբեջանը զրկվել է՝ Ղարաբաղի տարածաշրջանի ջրային ու հողմային հարուստ ռեսուրսներից և արևային էներգիայից օգտվելու հնարավորությունից։

Արբիտրաժային գործընթացը սկսվել է Էներգետիկ խարտիայի պայմանագրի համապատասխան այն բանից հետո, երբ հարցը բավարար լուծում չի գտել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական բանակցությունների մի քանի փուլերում: Գործի վերաբերյալ որոշում է ընդունելու արբիտրաժային դատարանը, որը բաղկացած կլինի երկու կողմերից նշանակված երեք դատավորներից: Արբիտրաժային դատարանին հարցում է ուղարկվել՝ վերջնական որոշում կայացնել Հայաստանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրով ստանձնած իրավական պարտավորությունները չկատարելու վերաբերյալ և պահանջել արդարացի փոխհատուցում՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ