Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ ռուսական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով մի շարք հայ քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, որ «ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները Ղարաբաղում»:
«Մենք տեսնում ենք այս հայտարարությունները։ Մենք դրանք համարում ենք ապակառուցողական, իսկ ամենակարևորը՝ իրականությանը չհամապատասխանող։ Տարօրինակ է, որ դրանք շարունակվում են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ նման հայտարարությունները փաստերը կեղծելու փորձեր են՝ պատասխանատվությունից հրաժարվելու համար։
Զախարովան մեկնաբանել է նաև Ղարաբաղում հորինված «էթնիկ զտումները», ավելի ճիշտ՝ ջարդուփշուր է արել հայկական առասպելը. «Ցանկանում եմ ներկայացնել ցանկացած փաստ, եթե կա գոնե որևէ միջազգային կազմակերպությունից Երևանում հեղինակավոր համարվող փաստաթուղթ։ Եթե կա որևէ փաստաթուղթ կամ հայտարարություն, որը ցույց կտա, որ նման «էթնիկ զտումներ» են տեղի ունեցել, խնդրում ենք տրամադրել մեզ այդ փաստաթղթի հղումները»: