Ադրբեջանի կրոնական դավանանքների առաջնորդները դիմում են հղել ԱՄՆ Պետդեպարտամենտին
Ադրբեջանի կրոնական դավանանքների առաջնորդները դիմում են հղել ԱՄՆ Պետդեպարտամենտին
15:58     12 01 2024    
Ադրբեջանում գործող կրոնական դավանանքների առաջնորդները դիմում են հղել ԱՄՆ Պետդեպարտամենտին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, դիմումում կրոնական դավանանքների առաջնորդները խստորեն դատապարտում են Պետդեպարտամենտի որոշումը՝ Ադրբեջանին կրոնի ազատության հետ կապված «հատուկ դիտարկումների ցուցակում» ներառելու մասին որոշումը՝ ընդգծելով, որ դա սուբյեկտիվ և կողմնակալ մոտեցում է։

«Մենք միջազգային հանրության կողմից սպասում ենք մարդասիրական և բարոյական աջակցության՝ Ադրբեջանի կողմից օկուպացիայից ազատագրված Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում իրականացվող վերականգնման աշխատանքներին, հարկադիր վերաբնակներին իրենց նախնիների հայրենիք վերադառնալու գործընթացին, սակայն մենք ընդհարվում ենք նման կողմնակալ զեկույցներին, որոնք հիմնված են ռևանշիստական հայկական շրջանակների կեղծ ու զրպարտչական հայտարարությունների վրա:

Մենք միանշանակ հայտարարում ենք, որ Ադրբեջանի կրոնական և հոգևոր կյանքում, պետություն-կրոն հարաբերությունների հարթությունում խնդիրներ չկան։ Հակառակ զեկույցում տեղ գտած հայտարարությունների՝ Ադրբեջանը աշխարհիկ պետություն է, որը հարգում է ժողովրդավարական և ազգային-հոգևոր արժեքները։ Ադրբեջանը ստեղծում է բոլոր պայմանները կրոնական համայնքների բնականոն գործունեության համար»,- ասվում է դիմումում։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Պետդեպարտամենտ