Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը. Օ'Բրայեն
 Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը.  Օ'Բրայեն
09:02     12 01 2024    
Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև ու արժանապատիվ խաղաղությանը»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հեռավար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը։

«Մի քանի հարց չհաշված` մենք շատ ոգևորված ենք, որ նրանք ունեն երկկողմ հագեցած օրակարգ և քննարկում են իրենց տարաձայնությունները։ Դեռ աշխատանք կա անելու, և մենք պատրաստ ենք աջակցել։ Մենք երկու երկրի հետ էլ լիարժեք հարաբերություններ ունենք՝ տնտեսական, անվտանգային և քաղաքական կապեր և շատ կուզեինք, որ երկուսն էլ օգուտներ քաղեին խաղաղության համաձայնությունից։ Կարծում եմ՝ սա երկու կառավարությունների համար էլ լավ հնարավորություն է՝ ավելին անելու հանուն իրենց ժողովուրդների», - ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Օ-Բրայեն  


Լրահոս