Ադրբեջանի նախագահ. Մ ենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ մենք ենք այդ հողերի տերը
  Ադրբեջանի նախագահ. Մ ենք  ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ մենք ենք այդ հողերի տերը
11:47     11 01 2024    
Ապրիլի 23-ի իրադարձությունները շատ կարևոր են: Մենք սկսեցինք վերահսկել բոլոր սահմանները և ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ մենք ենք այս հողերի տերը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնելով, որ մինչև ապրիլի 23-ը ադրբեջանական կողմը բազմիցս ցույց է տվել Հայաստանին և տեղի անջատողականներին, որ Ղարաբաղը մեր հողն է, որ «Ֆարուխ», «Սարըբաբա-Գըրխգըզ», «Հատուցում» գործողությունները մեր կողմից իրականացվող կարևոր ռազմական գործողություններ են, երկրի ղեկավարը նշել է.

«Այս գործողությունների արդյունքում մենք վերցրեցինք Ղարաբաղի շրջանի ռազմավարական բլուրներն ու բարձունքները, որոնք այն ժամանակ դեռ մեր վերահսկողության տակ չէին, և դա մեծ նշանակություն ուներ սեպտեմբերի 19-20-ի գործողության համար։ Այսինքն՝ այս օպերացիաները ինքնաբուխ չեն ընտրվել, նպատակային գործողություններ են եղել»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ