Zinvor.info-ն փոխանցմամբ՝ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ դա, առաջին հերթին, պայմանավորված է սեպտեմբերյան իրադարձություններից հետո նոր դարաշրջանի մեկնարկով։
Նա ընդգծել է, որ երկրորդ պատճառը կապված է այն բանի կարևորության հետ, որ անկախության շրջանում երկրի ողջ տարածքում անցկացվելիք առաջին ընտրությունները լինեն նախագահական։
Անդրադառնալով մեկ այլ պատճառի՝ երկրի ղեկավարն ասել է. «Լրանում է նախագահի պաշտոնում իմ գործունեության 20-ամյակը: Եվ սա նույնպես որոշակի ժամանակահատված է, և մենք պետք է սա ընդունենք որպես որոշակի արդյունք։ 20 տարի անց նախագահական ընտրությունների անցկացումը, բնականաբար, կամփոփի այս ժամանակագրական շրջանը»։
Zinvor.info