Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ԱՀ նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահաիանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։
Նշելով, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանում բացվել է 230 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայանը, պետության ղեկավարն ընդգծել է. «Այս կայանի ստեղծումը հնարավոր է դարձել ձեր երկրի ներդրումների շնորհիվ։ Սա ընդամենը առաջին քայլն է։ Ստորագրված պայմանագրերի և փոխըմբռնման հուշագրերի հիման վրա՝ ձեր երկրի ներդրումների միջոցով նախատեսվում է Ադրբեջանում 10 գիգավատ կանաչ էներգիա արտադրել»: