Այս մասին
Zinvor.info-յին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Վանեսա Զենժին։
Դեսպանատան ներկայացուցիչը հիշեցրել է, որ Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն հաճախ է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղ գործընթացին, կայուն և արդար խաղաղության հասնելու ուղիները։
«Պարոն Բոնոն կանոնավոր կերպով բանակցություններ է վարում Հայաստանում և Ադրբեջանում առանցքային շահագրգիռ կողմերի հետ՝ ի աջակցություն խաղաղ գործընթացի։ Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին»,- ընդգծել է մամուլի քարտուղարը։
Նշենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացրել Հայաստանում։