Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը հանդիպել է Հայրենական պատերազմի մասնակիցների հետ
  Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը հանդիպել է Հայրենական պատերազմի մասնակիցների հետ
12:05     09 01 2024    
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Հայրենական պատերազմին մասնակցած մի խումբ ադրբեջանցի զինվորականների հետ, որոնք այցելել են եղբայրական երկիր:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ նախարարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրաքը, Ռազմածովային ուժերի հրամանատար Էրջումենտ Թաթլըօղլուն, Ցամաքային զորքերի հրամանատար Սելջուկ Բայրաքթարօղլուն և Ռազմաօդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուն։

Հայրենական պատերազմի մասնակից ադրբեջանցի զինծառայողները եղբայրական երկիր են այցելել Թուրքիայի պատերազմի վետերանների ասոցիացիայի հրավերով և «Երիտասարդների իրազեկումը զորացրված զինծառայողների կողմից» հասարակական կազմակերպության կազմակերպչական աջակցությամբ:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան