Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատանը տեղի է ունեցել հանդիպում Հայրենական պատերազմի մասնակիցների հետ
 Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատանը տեղի է ունեցել հանդիպում Հայրենական պատերազմի մասնակիցների հետ
10:21     09 01 2024    
Թուրքիայի Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է տեղի ունեցել Հայրենական պատերազմի մի խումբ մասնակիցների հետ, ովքեր եղբայրական երկիր են այցելել Թուրքիայի պատերազմի վետերանների ասոցիացիայի հրավերով և «Երիտասարդների իրազեկումը զորացրված զինծառայողների կողմից» հասարակական կազմակերպության կազմակերպչական աջակցությամբ:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են այդ երկրում Ադրբեջանի դեսպանատնից։

Դեսպանատան ռազմական կցորդի ապարատի աշխատակիցների, ինչպես նաև Թուրքիայի պատերազմի վետերանների ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպմանը, խորհրդական Էլդար Ալիևը և ռազմական կցորդ, գեներալ-մայոր Մուշվիգ Մամեդովը ողջունել են հյուրերին և նշել 44-օրյա Հայրենական պատերազմի մասնակիցների ցուցաբերած հերոսությունը՝ ընդգծելով, որ նրանց խիզախությունը օրինակ է ադրբեջանցի երիտասարդների համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան