ԱՄԷ նախագահը Բաքվում հարգել է նահատակների հիշատակը
  ԱՄԷ նախագահը Բաքվում հարգել է նահատակների հիշատակը
09:38     09 01 2024    
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանը հունվարի 8-ին այցելել է Նահատակների ծառուղի և հարգանքի տուրք մատուցել Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարում զոհված հերոսների հիշատակին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ շեյխ Մոհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայանը ծաղկեպսակ է դրել Անմար կրակի հուշարձանի մոտ։

Այնուհետև ԱՄԷ նախագահին տեղեկացրել են Նահատակների ծառուղու պատմության և քաղաքում իրականացված բարեկարգման աշխատանքների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄԷ   Ադրբեջան