Հայաստանը կընդունի Ադրբեջանի պահանջները տարանցման և սահմանազատման հարցերում. Ամերիկյան վերլուծական կենտրոն
 Հայաստանը կընդունի Ադրբեջանի պահանջները տարանցման և սահմանազատման հարցերում.  Ամերիկյան վերլուծական կենտրոն
09:36     09 01 2024    
Հայաստանը կընդունի Ադրբեջանի պահանջները տարանցման և սահմանազատման հարցերում:

Այս մասին ասված է ամերիկյան հեղինակավոր «Stratfor» ուղեղային կենտրոնի՝ 2024 թվականի կանխատեսումների մասին հրապարակած զեկույցում, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Երևանը, ըստ կենտրոնի վերլուծաբանների, կշարունակի ձգտել Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը, սակայն տարածաշրջանային տարանցիկ միջանցքների պայմանների շուրջ տարաձայնությունները կշարունակեն խոչընդոտել բանակցություններին:

«Հայաստանը կօգտագործի քաղաքական աճող կապերն Արևմուտքի հետ և ռազմական աջակցությունը վերջինի կողմից՝ դիմակայելու Բաքվի համառ նկրտումներին, բայց հաշվի առնելով այն, որ Երևանը քիչ լծակներ ունի իր ձեռքում, հավանաբար, կընդունի Հայաստանի հարավով տարանցման և սահմանազատման հարցերում Բաքվի առաջ քաշած պահանջները»,- գրում է աղբյուրը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան