Ընդլայնվել են Ադրբեջանի ՊԱԾ լիազորությունները
  Ընդլայնվել են Ադրբեջանի ՊԱԾ լիազորությունները
09:27     09 01 2024    
Ադրբեջանի Նախարարների կաբինետը որոշում է ընդունել «Ադրբեջանի Հանրապետության հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայության աշխատակիցների առողջության պահպանմանն առնչվող որոշ հարցերի կարգավորման մասին»։

Համապատասխան կարգադրությունը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը, հայտնում է Zinvor.info-ն։

Ըստ կարգադրության՝ Ադրբեջանի Հանրապետության հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին (այդ թվում՝ ծառայությունից թոշակի անցած աշխատակիցներին) և նրանց ընտանիքի անդամներին սանիտարահամաճարակային, ամբուլատոր-պոլիկլինիկական և ստացիոնար բուժօգնություն է մատուցվելու Ադրբեջանի Հանրապետության Պետական անվտանգության ծառայության կողմից՝ ԱՀ «Զինծառայողների կարգավիճակի մասին», «Հետախուզական և հակահետախուզական գործունեության մասին» օրենքներին համապատասխան և հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2005 թվականի հունվարի 28-ի թիվ 186 կարգադրության պահանջները:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊԱԾ